Ինչպես ճիշտ կայանել մեքենան։
Եթե ազատ տարածությունը մոտ 1,5 ավտոմեքենայի չափ է, ապա կարելի է մեքենան կայանել միայն հետադարձ ընթացքով։
Առաջին հերթին պետք է կագնել այնպես, որ մեր մեքենայի հետին մասը մոտավորապես հավասարվի կողքի մեքենային։ Կարելի է հավասարվել նաև կողային հայելիներով, սակայն միայն այն դեպքում, երբ մեքենաները նույն չափի են։Երկու մեքենաների միջև տարածությունը պետք է լինի 0,5-1 մետր։
Անհրաժեշտ է մինչև վերջ պտտել ղեկը դեպի աջ և սկսել հետընթացը։
Նայելով ձախ կողային հայելու մեջ շարունակում ենք շարժումը այնքան ժամանակ մինչև հայելու մեջ տեսնենք հետևում կայանած մեքենան։ Նրա առջևի մասը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի։
Այդ պահին պետք է կանգ առնել և ուղղել ղեկը ու նորից շարունակել հետընթացը։
Անհրաժեշտ է, որ մեր մեքենայի առջևի մասը հասնի կողքի մեքենայի հետևի հատվածին։
Պետք է վստահ լինել, որ մեր մեքենայի առջևի մասը չի հպվում կողքի մեքենային։
Եվ հենց այդ պահին ղեկը մինչև վերջ պտտում ենք դեպի ձախ և մոտեցնում հետևի մեքենային։
Կողային հայելիներով կողմնորոշվելով՝ կանգ ենք առնում հետևում կայանած
մեքենայից ոչ հեռու, ուղղում ենք ղեկը և մի փոքր շարժվում դեպի առաջ։