Հեծանվային սեզոնն արդեն բաց է։
Պետք է հետևել որոշակի կանոնների՝ պատահարներից խուսափելու համար։
Հեծանիվ կարող եք վարել միայն հեծանվային արահետով, իսկ եթե չկա՝ ճանապարհի եզրին, մայթին կամ հետիոտնային արահետին՝ առանց հետիոտների անվտանգ տեղաշարժի համար խոչընդոտներ ստեղծելու։
Գիշերը ճանապարհին և (կամ) անբավարար տեսանելիությամբ պայմաններում հեծանիվի վրա պետք է միացված լինի սպիտակ լույս արձակող լուսարձակ՝ առջևի մասում, (լապտեր), կարմիր լույս արձակող լամպ՝ հետևի մասում։
Հետիոտնային անցումով երթևեկելի հատվածը հատելիս հեծանվորդներին թույլատրվում է իջնել, բայց միևնույն ժամանակ առաջնորդվել հետիոտնի երթևեկության կանոններով սահմանված պահանջներով (շարժվել քայլող հետիոտնի արագությամբ):
Հեծանվորդին արգելվում է.
️ 1․ Շարժվել առանց ղեկը բռնելու և (կամ) առանց ոտքերը ոտնակների վրա պահելու.
️ 2․ Տեղափոխել մինչև յոթ տարեկան երեխաների հեծանիվով, որը չունի հատուկ սարքավորված նստատեղ։
Որոշ հեծանվորդներ օգտագործում են սաղավարտներ ըստ ցանկության, սակայն խորհուրդ է տրվում կրել ոչ միայն սաղավարտ, այլև հատուկ ժիլետներ՝ առավել անվտանգ երթևեկելու համար։
⠀Ապահովե՛ք ձեր անվտանգությունը և եղե՛ք զգոն։