Հասարակության մեջ մարդիկ, որոնք 24/7 կենտրոնացած են աշխատանքի, նորարարական տեխնոլոգիաների վրա կամ պարզապես ունեն այլ խնդիրներ , չեն քնում այնքան, որքան անհրաժեշտ է: Քնկոտ վիճակում մեքենա վարելու խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է հիմնարար փոփոխություններ հասարակության նորմերում։
Ի՞նչպես խուսափել քնկոտությունից մեքենա վարելիս՝
● Ամենօրյա բավարար քունը միակ վստահելի միջոցն է, որը կարող է պաշտպանել ձեզ՝ քնկոտ վիճակում մեքենա վարելու ռիսկերից: Փորձագետները կոչ են անում առաջնահերթ ուշադրություն դարձնել գիշերը 7-8 ժամ քնելուն։
● Միշտ ստուգե՛ք դեղատոմսով և առանց դեղատոմսի դեղերի պիտակները ՝ տեսնելու, թե արդյոք դրանց օգտագործումը կարող է քնկոտություն առաջացնել: Եթե դուք դեղեր եք ընդունում, որոնք կարող են քնկոտություն առաջացնել՝ որպես կողմնակի ազդեցություն, ապա ավելի լավ կլինի, որ օգտվեք հասարակական տրանսպորտից։
● Խուսափե՛ք մեքենա վարելուց առավելագույն քնկոտության ժամանակահատվածներում (կեսգիշեր – առավոտյան 6-ը և ուշ կեսօրին): Միայն սուրճի օգտագործումը միշտ չէ, որ բավարար է: Այն կարող է օգնել ձեզ ավելի զգոն զգալ, բայց ազդեցությունը երկար չի տևում, և դուք կարող եք այնքան զգոն չլինել, որքան կարծում եք: