Վերջին մի քանի տարիների ընթացքում հետիոտների վարքագիծը շատ է փոխվել։ Հետիոտները կախված են հեռախոսներից և ճանապարհն անցնելիս չեն նայում իրենց շուրջը։
Ինչպե՞ս անվտանգ անցնել հետիոտնային անցումով
⠀
1․ ՑԱՆԿԱՑԱԾ հետիոտնային անցմանը մոտենալիս ոտքը պահե՛ք արգելակման ոտնակից վեր, նույնիսկ եթե կանաչ լույսը վառված է: Այդ դեպքում հնարավոր կլինի արագ սեղմել ոտնակը և կանխել վտանգը։
2․ Չկարգավորվող, վատ տեսանելի հետիոտնային անցումներին մոտենալիս նախօրոք դանդաղեցրե՛ք արագությունը
3․Եթե կան 3 կամ ավելի անցողիկ գոտիներ, մնացե՛ք միջին գոտում՝ ճանապարհն ավելի լավ տեսնելու համար։
4․ Շրջադարձ կատարելիս հնարավոր է, որ մեքենաները խոչընդոտեն հետիոտնային անցման տեսանելիությունը։ Ուստի անհրաժեշտ է նայել շուրջբոլորը և համոզվելու դեպքում, որ հետիոտն չկա, ոտքը դնել գազի ոտնակին։
5․ Կանգառներում կանգնած երթուղայինների և հասարակական տրանսպորտի սպասելիս հետիոտները կարող են վազել դեպի ճանապարհը. Պետք է զգույշ լինել հատկապես նման վայրերում։