Վարորդին արգելվում է
1․ տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում
2․ տրանսպորտային միջոցի վարումը հանձնել ոչ սթափ վիճակում գտնվող կամ իրենց մոտ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու համար վարորդական իրավունքի վկայական չունեցող մարդկանց 3․ լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը , եթե նրանց կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժամանակ,
4․ բացել տրանսպորտային միջոցի դռները վարելու ժամանակ
5․ բացել տրանսպորտային միջոցի դռները նույնիսկ կանգառի ժամանակ, եթե դա խոչընդոտ կհանդիսանա երթևեկության մյուս մասնակիցների համար
6․ ընթացքի ժամանակ օգտվել հեռախոսակապից, եթե այն կահավորված չէ առանց ձեռքերի օգտագործման այդ սարքից օգտվելու սարքավորումներով
7․ ծխել ընթացքի ժամանակ
8․ տրանսպորտային միջոցներից դուրս նետել իրեր և առարկաներ
9․ հեծանվորդների կամ մոպեդների վարորդներին վարել հեծանիվը կամ մոպեդը առանց ղեկը բռնելու։
Անհրաժեշտ է խստորեն հետևել այս կանոններին՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։