Գաղտնիք չէ, որ սկսնակ վարորդներից շատերն իրենց վստահ չեն զգում ծանրաբեռնված երթևեկության ժամանակ, խոչընդոտներն անցնելիս կամ մեքենան կայանելիս։ Եվ դա հիմնականում այն պատճառով, որ լավ չեն զգում մեքենայի չափերը։ Ինչ պետք է անել այդ դեպքում։
Օգտագործել հայելիները։ Պետք է գնահատել երթևեկության իրավիճակը ոչ միայն մանևր անելիս, այլև անընդհատ։
Չպետք է ամաչել կայանելու ժամանակ մեքենայից իջնելուց։ Շատերը կարծում են, որ այս իրավիճակը կարող է ծիծաղելի թվալ դրսից։ Բայց ամոթալի բան չկա մեքենայից դուրս գալու և համոզվելու, որ ամեն ինչ ճիշտ եք անում։
Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտվել այլ անձանց օգնությունից։
Եվ այսպես ժամանակի ընթացքում ավելի շատ վարելով՝ կսկսեք զգալ մեքենայի չափերը և ավելի հեշտ կողմնորոշվել։